Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Օր 13

Օր 13
15.03.2025 | 11:27

Տե‘ր, մեղավոր եմ,
Հա‘յր օգնիր,
Օգնի‘ր դուրս գամ հուսահատության ճիրաններից, որ ցանկանում են հոգիս բռնագրավել:
Հուսահատության այդ ակնթարթային պահերին.
չեմ հավատում այլևս, որ Հայաստանս կփրկվի ներսի անհավատներից ու դրսի թշնամիներից։
Չեմ հավատում այլևս, որ մահաբեր նիկոլից կազատվենք։
Չեմ հավատում այլևս, որ
Հայաստանի նախկին ղեկավարները կմիավորվեն հանուն փրկության։
Չեմ հավատում երկրային նոր «փրկիչների» գալստյան։
Բարձրյալ օգնիր մեղքի, հուսահատության ճիրանը չընկնեք.
Քոնն է Փառքը Հայաստանի սերնդի փրկության։
Հույս, Հավատ ու Սեր եմ հայցում։

Ազատագրման աղոթք
Խաչի նշանի դրոշմով, որ Քո Աստվածային Արյունով նորոգեցիր, և մկրտելով մեզ որդեգրեցիր ու վերականգնեցիր պատկերիդ փառքով՝ աստվածային Քո պարգևներով թող ամոթահար լինի սատանան, վերանան որոգայթները և մարտնչողները պարտվեն: Թող վերանա խավարը, մութը փարատվի, մառախուղն անցնի: Աջդ հովանի թող լինի. քանզի գթած ես, ողորմած: Եվ Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հավերժ փա՜ռք. ամեն: (armchurch.am)

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ